Մատչելիության հղումներ

Արցախցիների հանրահավաքի հիմնական պատճառը սոցիալական աջակցության կրճատումն է. քաղաքագետ


Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանը վստահ է՝ արցախցիների հանրահավաքի հիմնական պատճառը և առիթը սոցիալական «40+10 հազար» դրամի աջակցության կրճատումն է: «Արցախցի փախստականները այդ որոշումից հետո հայտնվելու են ծանրագույն իրավիճակում, մարդիկ երևի մի քիչ անհարմար են զգում միայն սոցիալական հարցերով դուրս գալ հանրահավաքի և օրակարգ ներառվել են նաև այլ հարցեր, որոնք ավելի տեսական բնույթ ունեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Վերջինս շեշտեց, որ մարդկանց մեծամասնությունը, որոնք դուրս են եկել հրապարակ, քաղաքական ուժերի հետ կապ չունեն:

Անցած տարեվերջին կառավարությունը որոշել էր այս ապրիլից սահմանափակել բնակվարձի փոխհատուցման ծրագրից օգտվող արցախցիների շրջանակը ու կրճատել աջակցության չափը: Եթե մինչև այս տարվա ապրիլ բոլորը, որ բռնի տեղահանվածի կարգավիճակ ունեին, ստանում էին 50 հազարական դրամ, և օրինակ՝ 4-5 հոգանոց ընտանիքն գոյացած գումարով կարող էր բնակարան վարձել, ապա ապրիլից արդեն աջակցությունը միայն անչափահասները, ուսանողները, թոշակառուները, կերակրողին կորցրածները և 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները պետք է ստանան և ոչ թե 50 հազար, այլ 40, իսկ հուլիսից արդեն 30 հազար դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պարզաբանել էին՝ բնակվարձի աջակցման ծրագիրը ժամանակավոր էր և կրճատվելու էր, իսկ ծրագրի նպատակն արցախցիներին դեպի ավելի երկարաժամկետ՝ բնակարանային ապահովման ծրագիր ուղղորդելն էր:

Այս որոշումն արցախցիների շրջանում մեծ դժգոհության ալիք էր բարձրացրել։

Տիգրան Գրիգորյանը նաև համոզված է, որ այս ակցիաները և պահանջները խաղաղության գործընթացի վրա ազդեցություն չեն ունենում:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG