Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը Օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։