Մատչելիության հղումներ

Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութերի հաղորդման առնչությամբ վարույթ է նախաձեռնվել


Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, «Ազատությանը» հայտնում են Քննչական կոմիտեից:

Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը՝ տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով):

Հոկտեմբերի 25 -ին Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի տարածման փաստով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազությանը: 4 օր անց միայն հաղորդումն ուղարկվել էր Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:

Նախորդ շաբաթ մի նորահայտ տելեգրամյան ալիքում հրապարակվել էին խիստ անձնական բնույթի տեսանյութեր, կից գրառմամբ, թե այդտեղ Մայր Աթոռի դիվանապետն է:



XS
SM
MD
LG