Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշումներ է ստորագրել Արմեն Ղազարյանին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու և ներքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին:
Որոշումները հրապարակված են Կառավարության e-gov.am պաշտոնական կայքում:
Մեկ շաբաթ առաջ ներքին գործերի նախարար նշանակվեց Արփինե Սարգսյանը՝ փոխարինելով այլ բարձրաստիճան պաշտոնյաների թվում աշխատանքից ազատված Վահե Ղազարյանին: