Արգենտինայի իշխանությունները Միջազգային քրեական դատարանից պահանջում են ձերբակալել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որն անցած հուլիսին հերթական անգամ իշխանությունը ստանձնել է ընտրություններում համատարած կեղծիքների մասին մեղադրանքների ուղեկցությամբ:
Արգենտինայի ԱԳՆ-ը պնդում է՝ Մադուրոյի կառավարության ձեռնարկած գործողությունները կարող են դիտարկվել որպես մարդկության դեմ հանցագործություն:
Բուենոս Այրեսը շեշտում է՝ մտադիր է Մադուրոյի և նրա կառավարության այլ անդամների ձերբակալության օրդերին հասնել՝ սեպտեմբերի 9-ին Հաագայի դատարան պաշտոնական դիմում ներկայացնելով։
ԱՄՆ-ը և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ երրորդ անգամ Մադուրոյին հաղթանակ պարգևած ընտրությունների արդյունքները չեն ճանաչում: Եվրամիությունը և Ամերիկյան պետությունների կազմակերպությունը նույնպես կասկածի տակ են դնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները։