Մատչելիության հղումներ

Առևտրի կենտրոններում անհիմն են որակում ՀԴՄ-ների սպասարկման թանկացումը


Երևանի Գնունու շուկայում փոքր վաճառակետ ունեցող Ռոբերտ Դավթյանն այն քչերից է, որ չի ստորագրել հսկիչ դրամարկղային մեքենաների սպասարկման թանկացած պայմանագիրը, գուցե ՀԴՄ-ն անջատեն այդ պատճառով, բայց սպասարկման կրկնակի թանկացումն ասում է՝ ոչ ոք չի հիմնավորել:

Հայաստանում մի քանի ընկերություններ կան, որ ապահովում են բիզնեսի ֆինանսական շրջանառությունն արձանագրող հսկիչ դրամարկղային սարքերի ծրագրային սպասարկումը, և այդ ընկերությունները անցած տարեվերջից գրեթե միաժամանակ կրկնապատկել են իրենց ծառայությունների համար գանձվող գումարները՝ 1800 դրամը դարձնելով միջինը 3600 դրամ։

Թե ինչով է պայմանավորված այս թանկացումը, բացատրություն չկա, բայց մի քանի ընկերությունների կողմից սպասարկման վճարը միաժամանակ թանկացնելը բազմաթիվ հարցեր է առաջացնում:

«Իրար հետ պայմանավորվածություն է, էս, որ մեզ տվել են, լավ էլ աշխատում են, անհիմն թանկացնում են», - ասաց Դավթյանըը:

Նույն հարցերը հնչում են նաև այլ առևտրի կենտրոններում: «Փեթակ» առևտրի կենտրոնում փոքր տաղավար ունեցող Արթուրը տարակուսում է՝ ինչո՞ւ է պետությունը աչք փակում, խոսքը հսկայական գումարների մասին է:

Վարկածը, որ հնարավոր է ՀԴՄ սպասարկումն իրականացնող ընկերությունները հակամրցակցային պայմանավորվածության մեջ են, և պայմանավորված գին են բարձրացրել, մոտ կես տարի է՝ քննում է նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:

Շարունակությունը՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG