Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա


Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան, արխիվ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 24-25-ն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։

Արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Անի Բադալյանը հայտնում է, որ Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով:

Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: Թե ում, մանրամասներ չեն հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG