Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարցերի շուրջ բանակցություններում առաջիկա 2-3 ամսում հնարավոր է առաջընթաց գրանցվի, լրագրողներին ասել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, ով Էր-Ռիյադում մասնակցում է ռուս-ամերիկյան բանակցություններին։
«Մանրամասները չենք կարող հրապարակել: Իհարկե, կա քաղաքական խնդիր: Ես քաղաքական հարցերով չեմ զբաղվում, բայց զբաղվում եմ ներդրումային և տնտեսական հարցերով: Մենք ունենք մի շարք առաջարկներ, որոնց շուրջ մտածում են մեր գործընկերները»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է Դմիտրիևը։
Էր-Ռիյադում այսօր մեկնարկել են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունները։