Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով Բյուսելում է, որտեղ այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուի հետ։
«ԱԽ քարտուղարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս կազմող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման և ընձեռվող տնտեսական լայն հնարավորությունների համատեքստում», - ասված է ԱԽ գրասենյակի հաղորդագրությունում:
Անդրադառնալով վերոնշյալին՝ քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները, նաև նշում է ԱԽ գրասենյակը: