Անկարայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարները։
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմաթ Միրզաևը Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Սելջուկ Բայրաքթարօղլուի հետ քննարկել է երկու երկրների միջև ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև «տարածաշրջանային անվտանգության գործում թուրք-ադրբեջանական ներդրումը», փոխանցում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր Հայաստանին սահմանակից Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին, որի ընթացքում զինծառայողները կկատարեն տարբեր մարտական պատրաստության առաջադրանքներ բնակեցված վայրերում, ձնառատ և ցրտաշունչ եղանակային պայմաններում դժվարանցանելի տեղանքում։