Անապատի մեջ փոքրիկ օազիս. այսպես են հայ-թուրքական սահմանի Անիպեմզայի բնակիչներն անվանում 5 տարի առաջ համայնքի մուտքի մոտ հիմնած պտղատու այգին։ Տարածքը քարերից մաքրելու համար Վախթանգ Գրիգորյանից 2 տարի է պահանջվել, ապա ծիրանենիներ ու խնձորենիներ է տնկել։
«Ընդամենը վերցրել եմ քարքարոտ հողը, մաքրել ենք քարից, հարթեցրել և ծիրանի այգի եմ հիմնել», - «Ազատության»-ը պատմեց նա։
Այգում հիմա 1300 ծիրանի ծառ ունի։ Ասում է՝ ծիրանի այգի ունենալու գաղափարին նույնիսկ իրենց տարածաշրջանի սաստիկ ցուրտն ու քամին չեն խանգարել։ Եկամուտ, նշում է, դեռ չի ունեցել, սակայն հույսը չի կորցնում։
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում