Մատչելիության հղումներ

Անհետ կորածների հարազատներ. պայմանավորվածություն է ձեռք բերվել վաղը հանդիպել Անդրանիկ Քոչարյանի հետ


Անհետ կորածների հարազատների և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մեկ ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվեց: Հարազատներն ասացին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վաղը հանդիպել խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, ինչն ըստ էության, իրենց պահանջն էր: Այսօր նրանք Քոչարյանի հետ չեն հանդիպել: Մինչ անհետ կորածների հարազատներն ԱԺ-ում էին, զուգահեռ Անդրանիկ Քոչարյանը 1inTV-ին հարցազրույց էր տալիս:

«Չհանդիպեցի, որովհետև անակնկալ էր զոհվածների, անհետ կորածների հարազատների Ազգային ժողով այսօրվա այցելությունը, որովհետև որևէ պրոբլեմ երբևիցե չի եղել կոնկրետ այս խմբի հետ որևէ հանդիպում ունենալ կամ չունենալու, որովհետև և՛ անցյալ տարի, և՛ նախանցյալ տարի, և՛ այս տարի եղել են բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ: Էլ չեմ ասում, որ պետությունը ստեղծել է բազմաթիվ կառույցներ նմանատիպ խնդիրների հետ առնչվող հարցերի քննարկման համար», - հարցազրույցի ժամանակ ասել է Քոչարյանը:

Անհետ կորածների հարազատները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մոտեցել էր փողոցը փակած հարազատներին, առաջարկել գնան ԱԺ-ում քննարկեն: Հավաքվածները նրա ուղեկցությամբ գնացել էին խորհրդարանի շենք:

Անհետ կորածների հարազատներն Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ մտան խորհրդարան
please wait

No media source currently available

0:00 0:01:22 0:00

«Մենք նյութական ոչինչ չենք խնդրում, մենք եկել ենք, որ մեզ ընդունի և ասի, թե ինչ պարզեց իր ղեկավարած հանձնաժողովը, ով տարավ մեր երեխաներին կոտորեց», - ավելի վաղ հայտարարել է 44-օրյա պատերազմում զոհված Արմեն Ղուկասյանի եղբայր, անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը՝ դժգոհելով Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի աշխատանքից:

«Բազմաթիվ մարդիկ կային, որ կարային քննվեին ու չեն քննվել». անհետ կորածի հարազատ
please wait

No media source currently available

0:00 0:01:29 0:00

«Ովքե՞ր են քննվել, մեր մեջ մարդիկ կան, որ պետք է կանչվեին հարցաքննության, արդյոք կանչվե՞լ են հարցաքննության, արդյոք իրենց մասով քննություն իրականացվե՞լ է», - ասաց հարազատներից Արման Կիրակոսյանը:

«Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է՝ կա՛մ ընդունում եմ 4 հոգի, կա՛մ չեմ ընդունում ոչ մեկին, հունվարից հետո», - նշեց նա:

Անհետ կորածների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան
please wait

No media source currently available

0:00 0:02:10 0:00

Անդրանիկ Քոչարյանն այսօր ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում նշեց. - «Եկել են Ազգային ժողով, առաջարկել եմ բարձրանան 4 հոգի վերև, հրաժարվել են, գնացել Բաղրամյան փողոցը փակել են»:

«Փակելու ընթացքում մեր հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը հայտնվել է այնտեղ, իրենց հետ զրուցել է, թե ինչով է ավարտվել, չգիտեմ: Բայց ես ասել եմ՝ բարձրացեք տեսնենք ինչ է ձեր ասածը», - ասաց Քոչարյանը:

Խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի նախագահն ընդգծեց՝ «հարցերի լուծման բանալին գտնվում է միջգերատեսչական հանձնաժողովում»:

«Այդ հարցերը՝ անհետ կորածների, գերիների հարցը քննարկվում է պարոն Աբազյանի կողմից ղեկավարվող միջգերատեսչական հանձնաժողովում: Հանձնաժողովում հարցեր չեն ուզում լուծել, գալիս ասում են՝ ուզում ենք Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպենք, հարցեր ունենք: Ես էլ ասել եմ՝ կա՛մ հարցերը ուղարկեք, կա՛մ բարձրացեք, չեն եկել, ասել են՝ չէ, բոլորով հարցեր ունենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG