Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հետաձգել է «Լուկօյլ»-ի դեմ մի շարք պատժամիջոցներ՝ արտերկրյա ակտիվների վաճառքի նպատակով


Ռումինիա - «Լուկօյլ»-ի բենզալցակայան Բուխարեստում, արխիվ
Ռումինիա - «Լուկօյլ»-ի բենզալցակայան Բուխարեստում, արխիվ

Միացյալ Նահանգները «Լուկօյլ»-ի արտասահմանյան ստորաբաժանումների համար ընդլայնել է ժամանակավոր բացառումը պատժամիջոցների ցանկից, ինչը ռուսաստանյան ընկերությանն ավելի շատ ժամանակ կտա ակտիվների վաճառքի համար:

ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ արտասահմանյան ակտիվների վաճառքին խանգարող պատժամիջոցները վերացվել են մինչև դեկտեմբերի 13-ը: Նույն ժամկետով թույլատրվել է ռուսական ընկերության արտասահմանյան լցակայանների աշխատանքը:

Ամերիկյան պատժամիջոցներից ևս մեկ բացառություն ընկերություններին թույլ է տալիս բանակցություններ վարել «Լուկօյլ»-ի հետ արտասահմանյան ակտիվները գնելու վերաբերյալ: Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ պոտենցիալ գնորդներից մեկը կարող է դառնալ ամերիկյան Carlyle ներդրումային ընկերությունը:

Բացի այդ, ԱՄՆ-ը թույլատրել է «Լուկօյլ»-ի և «Ռոսնեֆտ»-ի հետ գործողություններ իրականացնել Կարաչագանակի և Թենգիզի հանքավայրերի և Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի նախագծերի համար Ղազախստանում: Այդ արտոնագիրը, հակառակը, արգելում է ռուսաստանյան ընկերություններին վաճառել բաժնեմասը հիշյալ նախագծերում:

Առանձին արտոնագիր՝ մոտ կես տարով, տրվել է «Լուկօյլ»-ի բուլղարական ստորաբաժանման կողմից, այդ թվում՝ Բուրգասում նավթավերամշակման գործարանին և օդանավերի ու նավերի լիցքավորումն ապահովող ընկերություններին. դրանք կարող են աշխատել մինչև ապրիլի վերջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG