Մատչելիության հղումներ

ԱՄՆ սենատորի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


Վիքերի գլխավորած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, 3-ը հուլիսի, 2024թ․
Վիքերի գլխավորած պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, 3-ը հուլիսի, 2024թ․

ԱՄՆ սենատոր Ռոջեր Վիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ըստ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության՝ պատվիրակության անդամները ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանության հետևանքով 1915-1923թթ․ ընթացքում 1,5 մլն հայ է սպանվել, հարյուր հազարավորները ենթարկվել են բռնության ու բռնի տեղահանության։

2021 թվականին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին նախագահական ուղերձով ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: 2019 թվականին ամերիկյան օրենսդիր մարմնի երկու պալատներն էին հատուկ բանաձևերով, ընդ որում Սենատը՝ միաձայն, հաստատել Հայոց ցեղասպանության փաստը և դատապարտել այն։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շուրջ երեք տասնյակ պետություններ և միջազգային կառույցներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG