ԱՄՆ Սենատի ֆինանսական հանձնաժողովը հավանություն է տվել ֆինանսների նախարարի պաշտոնում Սքոթ Բեսենթի թեկնածությանը։ Առաջիկա օրերին Սենատում կկայանա քվեարկությունը։
62-ամյա միլիարդատեր Բեսենթը ղեկավարում է Key Square Group ներդրումային ընկերությունը։ BBC -ի տվյալով՝ նա տնտեսական հարցերով Թրամփի գլխավոր խորհրդատուն է եղել։
Փորձագետները նկատում են՝ Բեսենթը կդառնա առաջին ֆինանսների նախարարը, որ բաց աջակցում է կրիպտոարժութային քաղաքականությանը։
«Կրիպտոն ազատությունն է»,- նախկինում ասել է նա: