ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 5-ին հայտարարել է, որ չի մասնակցի «Մեծ քսան»-ի (G20) արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա այս ամսվա վերջին Հարավային Աֆրիկայում՝ նրա հողային ռեսուրսների և կլիմայի փոփոխության քաղաքականության պատճառով:
«Հարավային Աֆրիկան շատ վատ բաներ է անում»,- գրել է նա սոցցանցում, - «Իմ գործն է խթանել Ամերիկայի ազգային շահերը, այլ ոչ թե հարկատուների փողերը վատնելու կամ հակաամերիկանիզմին տրվելու»:
ԱՄՆ նախագահը, իր հերթին, ավելի վաղ դժգոհել էր Հարավային Աֆրիկայի հողային քաղաքականությունից:
G20-ում Վաշինգտոնի բացակայությունը մեծ հարված կլինի այդ հանդիպմանը, գրում է Reuters գործակալությունը: Ռուբիոն բաց կթողնի նաև իր ռուս գործընկերոջ՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու հնարավորությունը:
G20-ի կազմում են Ավստրալիան, Արգենտինան, Մեծ Բրիտանիան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան, Թուրքիան և Միացյալ Նահանգները: Նրա անդամ են նաև երկու տարածաշրջանային մարմիններ՝ Եվրամիությունը և Աֆրիկյան միությունը: