Մատչելիության հղումներ

ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ խումբ է մեկնում Սաուդյան Արաբիա՝ ռուս-ուկրաինական բանակցություններին


Պատերազմ Ուկրաինայում, արխիվ
Պատերազմ Ուկրաինայում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բարձրաստիճան թիմ է ուղարկում Սաուդյան Արաբիա՝ բանակցություններ սկսելու Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, ամերիկյան պաշտոնյաները փոխանցել են մի քանի լրատվամիջոցների:

Ըստ այդ հաղորդումների՝ բանակցություններին կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ու Մերձավոր Արևելքի հարցերով բանակցող Սթիվ Ուիթքոֆը:

ԱՄՆ պաշտոնյաները լրագրողներին հայտնել են նաև, որ չեն նախատեսում բանակցություններում ներառել այլ դաշնակիցների ներկայացուցիչների:

Մինչդեռ Reuters գործակալությունը, վկայակոչելով չորս եվրոպացի դիվանագետների, հայտնել է, որ Ֆրանսիան մտադիր է փետրվարի 17-ին կազմակերպել ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողով՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկելու համար: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Չորեքշաբթի օրը երկու երկրների նախագահները հեռախոսազրույց էին ունեցել։ Զրույցից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են բանակցություններ սկսել Ուկրաինայում պատերազմն ավարտելու շուրջ։

Մյունխենում դիմելով արևմտյան առաջնորդներին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շեշտել է՝ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ առանձին որոշում չեն կարող կայացնել ոչ Թրամփն ու Պուտինը, ոչ էլ ինքն ու Պուտինը: Նա պնդել է՝ պետք է միասնականորեն ճնշում բանեցնել Ռուսաստանի վրա՝ խաղաղության հասնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG