Մատչելիության հղումներ

Զելենսկին կոչ է անում համաեվրոպական զինված ուժեր ստեղծել


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունենում Մյունխենի Անվտանգության համաժողովում, 15-ը փետրվարի, 2025թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ելույթ է ունենում Մյունխենի Անվտանգության համաժողովում, 15-ը փետրվարի, 2025թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է անում համաեվրոպական զինված ուժեր ստեղծել՝ հայտարարելով, որ աշխարհամասը պետք է ինքնուրույն դառնա Ռուսաստանի մշտական սպառնալիքի և ԱՄՆ-ի աջակցության հարցում անորոշության ֆոնին, մի իրավիճակ, որը նա բնորոշել է որպես «նոր իրականություն»:

«Մենք պետք է կառուցենք Եվրոպայի զինված ուժեր, որպեսզի Եվրոպայի ապագան կախված լինի միայն եվրոպացիներից, իսկ Եվրոպայի վերաբերյալ որոշումները կայացվեն Եվրոպայում», - հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը՝ ելույթ ունենալով Մյունխենի Անվտանգության համաժողովում։

Անդրադառնալով Ուկրաինայում պատերազմի դադարեցման հնարավոր պայմաններին՝ Զելենսկին պնդել է, թե երբեք չի համաձայնի իր մեջքի ետևում կնքված պայմանավորվածություններին:

«Ոչ մի որոշում Ուկրաինայի հարցում առանց Ուկրաինայի, ոչ մի որոշում Եվրոպայի հարցով առանց Եվրոպայի», - ընդգծել է նա։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, թե մտադիր չէ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը հանել բանակցային սեղանից, իսկ «եթե ոչ ՆԱՏՕ-ի անդամակցությանը, ապա՝ պայմաններ Ուկրաինայում այլ ՆԱՏՕ-ի ստեղծման համար»։

Զելենսկին կարծիք է հայտնել, թե «ՆԱՏՕ-ի առավել ազդեցիկ անդամը, թվում է, Պուտինն է, քանի որ հենց նրանն է վճռորոշ խոսքը՝ ով լինի ՆԱՏՕ-ում, ով չլինի»։

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG