ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել տասնյակ դաշնակիցների, այդ թվում՝ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիին, նախկին դատախազ Սիդնի Փաուելին, որոնք մեղադրվում էին 2020 թվականի ընտրություններում Դոնալդ Թրամփի պարտությունը չընդունելու, անկարգություններ կազմակերպելու համար:
Թրամփը նշել է, որ այս քայլը վերջ կդնի «ընտրություններից հետո ամերիկյան ժողովրդի նկատմամբ իրականացված ազգային անարդարությանը և կնպաստի ազգային հաշտեցմանը»: