ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթկոֆը մեկնել է Ռուսաստան, հնարավոր է նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է ամերիկյան Axios լրատվամիջոցը՝ վկայակոչելով իրավիճակին լավատեղյակ աղբյուրին։
Այս հրապարակումից ավելի ուշ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Ուիտկոֆի այցը:
Սա կլինի Ուիթկոֆի և Պուտինի երրորդ հանդիպումն այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկավ Ուկրաինայում կարգավորման նախաձեռնություններով:
Ստամբուլում երեկ կայացել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև խորհրդակցությունների երկրորդ փուլը։ Հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի համար հայտարարություններ չեն արվել:
Ռուս-ամերիկյան բանակցությունների առաջին փուլը կայացել էր փետրվարի 27-ին։ Մոսկվան «բովանդակալից» ու «գործնական» էր որակել հանդիպումը։