Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն արդիականացնում է մարտավարական օդուժը Ճապոնիայում


 F-35A նորագույն կործանիչներ
F-35A նորագույն կործանիչներ

Վաշինգտոնը հայտարարել է Ճապոնիայում տեղակայvած ամերիկյան մարտավարական օդուժը արդիկանացնելու պլանների մասին, որը նախատեսում է ավելի քան 10 միլիարդ դոլարի ներդրում։

Պենտագոնը նշում է, որ այն կամրապնդի ամերիկա-ճապոնական դաշինքը, կուժեղացնի տարածաշրջանային զսպման ուժերը և կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։

Ըստ նախատեսված ծրագրի՝ Աոմորի ավիաբազայում 36 միավոր F-16 կործանիչները փոխարինվելու են 48 միավոր F-35A նորագույն կործանիչներով, իսկ Կադենա ավիաբազայում 36 միավոր F-15EX արդիականացված կործանիչներ փոխարինելու են 48 միավոր F-15C/D մոդելներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG