Մատչելիության հղումներ

ԱՄՆ 2026-ի բյուջեն նախատեսում է Ուկրաինային ռազմական օգնության կրճատում. ֆինանսների նախարար


ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Նահանգների 2026 թվականի բյուջեն նախատեսում է Ուկրաինային ռազմական օգնության կրճատում:

«Այս վարչակազմը բոլորովին այլ տեսակետ ունի այդ հակամարտության վերաբերյալ», - հունիսի 10-ին Կոնգրեսի հանձնաժողովում ասել է Հեգսեթը, - «Մենք հավատում ենք, որ խաղաղ բանակցային լուծումը լավագույն տարբերակն է երկու կողմերի, ինչպես նաև մեր երկրի շահերի համար»։

Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակ Գիրգորի Տիխին ավելի վաղ հայտարարել է, որ ռազմական օգնությունն ԱՄՆ-ից շարունակվում է, և ուկրաինացի դիվանագետները աշխատում են դրա ապահով շարունակման համար։

ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ում դեսպան Մեթյու Ուիթաքերը հունիսի 4-ին ասել է, որ Թրամփի վարչակազմը դեռ որոշում չի ընդունել Ուկրաինային հետագա օգնության վերաբերյալ, քանի որ կենտրոնացած է «նախագահ Թրամփի կողմից հակամարտության ավարտը ապահովելու հնարավորությունը պահպանելու» վրա։

XS
SM
MD
LG