Մատչելիության հղումներ

«Ամեն ինչ լավ է լինելու». քաղցկեղի թանկարժեք բուժումն ու պետական ծրագրերը Հայաստանում


Սիմա Ասատուրյանը
Սիմա Ասատուրյանը

«Ասում էր՝ պիտի գնանք ու վերջ, փոքր ժամանակ ես քեզ լսել եմ, հիմա դու պետք է ինձ լսես», - այսպես է որդին 75-ամյա տիկին Սիմային ուղեկցել հիվանդանոց՝ քաղցկեղը հաղթահարելու: Ասում է՝ քովիդով չվարակվեր, թոքերը չէր ստուգի, և արագ զարգացող քաղցկեղը չէին հայտնաբերի:

«Ազատության» նկարահանման օրը տիկին Սիմայի հերթական ստուգումն էր, համոզվեց՝ առողջ է, քաղցկեղից ազատվել է:

Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ կինը 3-րդ փուլում գտնվող թոքի քաղցկեղ ունի: Իսկ արդեն գենետիկ ստուգմամբ պարզվել է, որ այդ ուռուցքում կա գենետիկ դրական մուտացիա: Հենց այդ մուտացիան էլ բժիշկներին հնարավորություն է տվել քիմաթերապիայի փոխարեն թիրախային դեղահաբերով բուժել ու փոքրացնել ուռուցքը: Բուժման ավարտին արդեն թոքի տվյալ հատվածում մնացել է ուռուցքի հետքը միայն։

Ուռուցքաբան, քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանն ասում է՝ վերջին տարիներին գենետիկ մուտացիաների հայտնաբերումն ուռուցքաբանության ոլորտում իսկական հեղափոխություն է մտցրել՝ բժիշկներին բուժման նոր հնարավորություններ տալով:

«Ազատության» մյուս զրուցակիցը՝ 47-ամյա կինը, կրծքի քաղցկեղը հաղթահարելու համար 4 անգամ վիրահատվել է։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG