Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արձագանքել է իրանցի պաշտոնակցին տեղափոխող ուղղաթիռի վթարի մասին լուրերին, որը տեղի է ունեցել իր հետ հանդիպումից հետո։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ «խորապես մտահոգված» են և «աղոթում են»։
«Որպես հարևան, բարեկամ և եղբայրական երկիր՝ Ադրբեջանի Հանրապետությունը պատրաստ է առաջարկել ցանկացած անհրաժեշտ օգնություն»,- X-ում գրել է Իլհամ Ալիևը։
Ռայիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին իր ու ադրբեջանցի պաշտոնակցի մասնակցությամբ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից։ Ըստ պետական հեռուստատեսության՝ միջադեպը գրանցվել է Ջոլֆա քաղաքի մոտ՝ Ադրբեջանի հետ սահմանին՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանից մոտ 600 կմ հյուսիս-արևմուտք։