Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փառաբանել է Ղարաբաղյան պատերազմը և պնդել՝ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ոչ ոք նման միանշանակ հաղթանակ չէր տարել, ինչպես Ադրբեջանը։
«Եթե մենք ուղղակի նայենք ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բախումներին, հակամարտություններին, պատերազմներին, եթե նայենք նորագույն պատմության պատերազմներին, ապա կարող եմ նույնիսկ ասել, որ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ոչ ոք չի հասել այնպիսի միանշանակ և լիակատար հաղթանակի, ինչպես Ադրբեջանը», - հայտարարել է Ալիևն այսօր Մարտակերտի շրջանում հաստատված ադրբեջանցիների հետ հանդիպմանը։
Իլհամ Ալիևն ու Մեհրիբան Ալիևան այսօր Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում բանալիներ են հանձնել բնակելի նոր թաղամասի բնակիչներին։
Գյուղը վերանվանվել է Սուգովուշան Ադրբեջանի հսկողության տակ անցնելուց հետո։ Այստեղ նաև մզկիթ են բացել։