Մատչելիության հղումներ

Ալիևը Շուշիում ընդունել է Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սելչուկ Բայրաքթարօղլուին:

Ալիևը հայտարարել է, թե տարածաշրջանում արդեն մեկնարկել է խաղաղության շրջանը։ Կողմերն ընդգծել են՝ երկու երկրների եղբայրությունն ու ռազմավարական դաշինքը շարունակում է զարգանալ՝ այդ թվում ռազմական ոլորտում։

Ըստ պաշտոնական գրության՝ Իլհամ Ալիևը հավելել է՝ չկան այլ երկրներ, որոնք այնքան մոտ կլինեն, որքան Ադրբեջանն ու Թուրքիան և որ այդ միությունը մեծ կարևորություն ունի համաշխարհային ասպարեզում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG