Ալբանիան մեկ տարով փակում է TikTok-ը՝ երեխաների շրջանում բռնության հետ կապված մտահոգությունների պատճառով։
Կրթության նախարար Օգերտա Մանաստիրլիուն հայտարարել է, որ կապի մեջ են TikTok-ի հետ՝ հավելվածում ֆիլտրեր տեղադրելու հարցով, որպեսզի ծնողների կողմից վերահսկողություն լինի և ալբաներենը ներառվի։
Նախարարը նշել է, որ իշխանությունները հանդիպումներ են ունեցել մոտ 65 հազար ծնողների հետ, ովքեր խորհուրդ են տվել և կողմ են եղել՝ փակելու կամ սահմանափակելու TikTok-ը։