Ադրբեջանը հրաժարվել է Ռուսաստանին արտահանձնել նախկին դատավոր Ելենա Խախալևային, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով փաստաբան Շահլա Գումբատովային։
Բաքվի օդանավակայանում ձերբակալված նախկին դատավորը միջազգային հետախուզման մեջ էր, Ռուսաստանի քննչական կոմիտեն նրան մեղադրում է խարդախության ու ծառայողական դիրքը չարաշահելու համար։ Ըստ ռուս իրավապահների՝ Խախալևան խաբեությամբ 1,2 միլիոն ռուբլի է յուրացրել։
Բաքվի դատարանը նրան 40 օրով կալանավորել էր՝ արտահանձնման վերաբերյալ իրավական գործընթացներն ուսումնասիրելու համար։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ռուս իրավապահներից ստացել են համապատասխան փաստաթղթեր, սակայն Խախալևայի արտահանձնման միջնորդությունը դատարանը չի բավարարել։