Ադրբեջանը կարող է խստացնել միգրացիոն կանոնները Ռուսաստանի քաղաքացիների հանդեպ՝ ներգաղթյալների նկատմամբ Մոսկվայի քաղաքականությանն ի պատասխան։
Երկրի արտգործնախարարությունն այդ մասին երեկ է հայտարարել՝ մանրամասնելով․ «Ժամանակավոր կեցության ու միգրացիայի, ինչպես նաև արտաքին քաղաքականության ոլորտի ցանկացած այլ հարցում ադրբեջանական կողմը կղեկավարվի փոխադարձության ու իրավահավասարության սկզբունքներով»։
Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, թե հունվարի 1-ից արտասահմանցիները կարող են առանց վիզայի Ռուսաստանում մնալ տարվա ընթացքում 90 օր՝ մինչ այդ գործող 180 օրվա փոխարեն։