Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ևս մեկ ակտիվիստ է ձերբակալվել. Շիխին նույնպես Հայաստանի հետ խաղաղության կողմնակից է


Ադրբեջանցի գրող և ակտիվիստ Սամադ Շիխի, արխիվ
Ադրբեջանցի գրող և ակտիվիստ Սամադ Շիխի, արխիվ

Բաքվի օդանավակայանում ձերբակալել են գրող, ակտիվիստ, OC Media հրատարակության աշխատակից Սամադ Շիխիին: Այդ մասին հաղորդում է OC Media-ն՝ վկայակոչելով լրագրող Նուրլան Լիբրեին:

Ակտիվիստ Ռուստամ Իսմայիլբեյլին սոցցանցերում գրել է, որ Շիխին, ով Բաքվից օդանավով մեկնելու էր Թբիլիսի, իրեն հաղորդագրություն է ուղարկել ձերբակալության մասին:

Ձերբակալության մասին հաղորդում են Շիխիի այլ գործընկերներ և բարեկամներ ևս:

Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում:

Սամադ Շիխին, ինչպես և նախօրեին կալանավորված լրագրող և քաղաքագետ Բահրուզ Սամադովը, հանդես է գալիս հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանի հետ խաղաղության:

Բահրուզ Սամադովը, հիշեցնենք, մեղադրվում է պետական դավաճանության մեջ, նրան սպառնում է 12-ից մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

XS
SM
MD
LG