Ադրբեջանում իր գործունեությունն է դադարեցրել Toplum TV -ն։ 2016 թվականից գործող առցանց լրատվամիջոցը, որի մի խումբ աշխատակիցներ բանտարկված են, հայտարարում է, որ հետագա գործունեությունը կփորձի շարունակել արտերկրից։
«Ցավոք, ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները անհնար են դարձնում Toplum TV-ի գործշունեությունը երկրում։ Հետևաբար Toplum TV-ն իր աշխատանքը կիրականացնի երկրից դուրս բնակվող լրագրողների միջոցով», - ասված է լրատվամիջոցի հայտարարությունում։
Toplum TV-ի 9 լրագրողներ բանտարկված են՝ մեծ մասը մաքսանենգության մեղադրանքով։ Լրատվամիջոցի խմբագիր Շահնազ Բեյլարգըզըն ձերբակալվել է անցած շաբաթ՝ Toplum TV-ի դեմ հարուցված նոր գործով։