Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ՊՆ-ը Հայաստանին սպառնում է «ողջ զինանոցով»


«Հայաստանն ու իր հովանավորները պետք է զերծ մնան նոր պատերազմի օջախ ձևավորելու մտադրությունից», - նշված է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության այսօր տարածած հայտարարության մեջ։

Պնդելով, թե վերջին շրջանում հայկական ուժերն իբր ծանր զինատեսակներ են կիրառել Քելբաջարի և անօդաչու սարք՝ Թովուզի ուղղությամբ, ադրբեջանական ռազմական գերատեսչությունը նշում է․ - «Եթե նման սադրիչ գործողությունները չդադարեն, ապա ինքնապաշտպանության նպատակով Ադրբեջանի Զինված ուժերի զինանոցում գտնվող բոլոր միջոցների կիրառմամբ համապատասխան քայլեր կձեռնարկվեն»։

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը նաև քննադատել է արևմտյան պետություններին՝ Հայաստանի հետ ռազմական համագործակցությունը խորացնելու համար։

«Միացյալ Նահանգների կողմից Հայաստանում անցկացված զորավարժությունները, Ֆրանսիայի կողմից Հայաստանին մահաբեր զենքերի տրամադրումն ու ԵՄ կողմից՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի քողի ներքո Երևանին 10 միլիոն եվրոյի ռազմական օգնության տրամադրումը, ոգեշնչում են օկուպացիոն Հայաստանին, որպեսզի նոր սադրանքների դիմի և Ադրբեջանի դեմ հերթական պատերազմին նախապատրաստվի», - հայտարարում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG