Մատչելիության հղումներ

Ուշակով. ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ քննարկում է Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման հարցը


Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման հարցը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

«Մենք այս հարցը բարձրացնում ենք ամերիկացիների հետ, բայց, ճիշտն ասած, չեմ հասկանում՝ ուրիշ ո՞ւմ հետ», - ասել է Ուշակովը։

Մեկ օր առաջ «Ռոսիա 1» հեռուստաալիք «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման հաղորդավար Պավել Զարուբինի հետ հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները «շարժվում են դեպի նախագահների հանդիպում»։

Նույն օրը «Ռոյթերս»-ի լրագրողները հայտնել են, որ ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Պուտինի ներդրումային ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը քննարկել են գազի թեմանը Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների շրջանակներում։ Նրանց խոսքով՝ քննարկվում են ամերիկյան կողմի մասնակցության տարբեր տարբերակներ, այդ թվում՝ ներդրումներ Ռուսաստանը և Գերմանիան կապող «Հյուսիսային հոսք» խողովակաշարում, Ուկրաինայով անցնող խողովակաշարում, «Գազպրոմ»-ում կամ գազի գնման և դրա Եվրոպա անկախ փոխադրման մեջ։

Ռուսաստանը ներկայումս ապահովում է Եվրոպայի գազի պահանջարկի ընդամենը 19 տոկոսը, նախորդ 40-ի համեմատ, հիմնականում հեղուկացված բնական գազի տեսքով։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը բողոքել է ռուսական էներգետիկային վերադառնալու դեմ, ընդ որում՝ Բրյուսելը նախատեսում է արգելել ռուսական գազի հետ նոր գործարքները մինչև 2025 թվականի վերջը և առկա պայմանագրերով ներմուծումը մինչև 2027 թվականի վերջը։ Ծրագիրը կպահանջի Եվրախորհրդարանի և անդամ պետությունների մեծամասնության հաստատումը, իսկ Հունգարիան և Սլովակիան արդեն դեմ են։






Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG