Մատչելիության հղումներ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագիրը հասանելի է․ Բլինքեն


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Երևանն ու Բաքուն խաղաղության հասնելու բացառիկ հնարավորություն ունեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Բրուքինգս ինստիտուտում։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի համոզմամբ՝ հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը «վերջ կդնի տասնամյակների հակամարտությանը», «հսկայական տնտեսական հնարավորություններ կստեղծի» տարածաշրջանում:

«Կարծում եմ՝ առկա է հազվագյուտ հնարավորություն, ներուժ՝ երկրների միջև կյանքի կոչել խաղաղության համաձայնագիրը, որն ավարտին կհասցնի տասնամյակներ տևած հակամարտությունը և, ըստ էության, տարածաշրջանում հսկայական հնարավորություն կստեղծի տնտեսական փոխգործակցության, տնտեսական աճի, ինչպես նաև երկրները միմյանց հետ՝ արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ ուղղություններով կապելու համար: Ադրբեջանը չափազանց կարևոր դեր է խաղում այս հարցում», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը շեշտել է՝ Ադրբեջանը կարևոր դեր ունի դրանում:

«Ինտենսիվ ջանքեր ենք ներդրել մեր դիվանագիտության միջոցով՝ փորձելով օգնել Ադրբեջանին և Հայաստանին հասնել խաղաղության համաձայնագրին: Դա արել ենք Եվրամիության հետ շատ սերտ համագործակցության ու համակարգման միջոցով, և կարծում եմ, որ դրան հնարավոր է հասնել: Մոտ մեկ շաբաթ առաջ էի խոսել այս առիթով նախագահ Ալիևի հետ», - նշել է պետքարտուղար Բլինքենը:

XS
SM
MD
LG