Մատչելիության հղումներ

Ադրբեջանի դատախազությունը պահանջում է Ֆրանսիայի քաղաքացուն ազատազրկել 13 տարով


Ադրբեջանի գլխավոր դատախազության շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի գլխավոր դատախազության շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի դատախազությունը պահանջում է 13 տարվա ազատազրկման դատապարտել Ֆրանսիայի քաղաքացի Անաս Դերազին՝ կոռուպցիոն սխեմաներում որպես միջնորդ հանդես գալու մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ նշելով, որ երկարաժամկետ բանտարկության պահանջը հնչել է այսօր Բաքվում կայացած դատական նիստի ընթացքում։

Մեղադրող կողմի պնդմամբ` ֆրանսիական Saur ընկերության Մերձավոր Արևելքի գծով տնօրեն Դերազը 2018 թվականին կաշառք է ստացել ռուսաստանաբնակ ադրբեջանցի օլիգարխ Ֆարհադ Ահմեդովից՝ խոստանալով նրան դուրս բերել Եվրամիության կողմից պատժամիջոցների ենթարկված գործարարների ցանկից և վերադարձնել նրա կալանքի տակ գտնվող գույքը։

Ըստ ադրբեջանական դատախազության՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված է եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի նախկին թիկնապահ Ալեքսանդր Բենալան։

Գլխավոր մեղադրյալ Դերազը գտնվում է Ադրբեջանում, դատախազությունը նրան արգելել է լքել երկրի տարածքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG