Մատչելիության հղումներ

Ադրբեջանական նավերը շարունակում են Էրիթրեայում մնալ կալանքի տակ


Ադրբեջանի դրոշը
Ադրբեջանի դրոշը

2024-ի նոյեմբերին Էրիթրեայի ջրերում կալանված ադրբեջանական նավերը դեռ ազատ չեն արձակվել, այդ երկրի իշխանությունները շարունակում են հետաքննությունն, ադրբեջանական Report-ին հայտնել են նավերը շահագործող Caspian Marine Services B.V.-ից։

Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ նավերի անձնակազմերի հետ կապը պահպանվում է, նրանց վիճակը լավ է, նրանք ապահովված են սննդով։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն, ադրբեջանական ընկերության կողմից շահագործվող նավերը նոյեմբերի 7-ին Սուեզի ջրանցքից Աբու Դաբի տանող ճանապարհին, եղանակային պայմանների վատթարացման պատճառով ստիպված են եղել մտնել Էրիթրեայի տարածքային ջրեր։ Նշվում է, որ նավերը նախօրոք փորձել են կապ հաստատել Էրիթրայի իշխանությունների հետ, սակայն դա նրանց չի հաջողվել։ Երկրի համապատասխան գերատեսչությունները նավերի մուտքն իրենց տարածք անթույլատրելի են համարել, այդ հիմքով կալանավորել։

Պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ խնդիրը փորձում է լուծել դիվանագիտական խողովակներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG