Ադրբեջանական GL Group ընկերությունների խումբը ձեռք է բերել կանադական Gazelle Energy Limited-ի բաժնետոմսերի 25 տոկոսը, որը Թուրքիայում գազի հանքավայր ունի։
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գազի հանքավայրի ուսումնասիրման և շահագործման լիցենզիայի 100 տոկոսը պատկանում է կանադական ընկերությանը։
Հանքավայրի տարածքը 145 քառակուսի կիլոմետր է, գազի պաշարները գնահատվում են 1,9 միլիարդ խորանարդ մետր։