Մատչելիության հղումներ

Ադրբեջանական գազի տարանցումը մեր տարածքով դեպի Եվրոպա չի քննարկվում. ՌԴ փոխվարչապետ


Ռուսաստանը չի քննարկում իր տարածքով և Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի միջոցով ադրբեջանական գազը սվոփային տարբերակով եվրոպական շուկաներ արտահանելու հնարավորությունը, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Ռուսական գազի արտահանումը Ուկրաինայի տարածքով դադարեցվել էր հունվարի 1-ին։

Դրանից հետո պաշտոնական Կիևը առաջարկել էր իր տարածքով անցնող խողովակաշարերն օգտագործել ադրբեջանական գազի տարանցման համար։

Այս տարբերակի հավանականության մասին էր խոսել նաև Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարը՝ նշելով, որ Բրյուսելի և Ուկրաինայի միջև ընթացող բանակցությունների հիմնական թեմաներից մեկը հենց ադրբեջանական գազի տարանցումն է։

XS
SM
MD
LG