Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է քվեարկության նախնական արդյունքները:
Ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է նախկին փոխնախագահ, Կրեմլի ֆավորիտ Բադրա Գունբան։ Նա ստացել է ձայների 54,73 տոկոսը։ Ընդդիմադիր Ադգուր Արզինբան հավաքել է 41,54 տոկոսը:
Մարտի 1-ին Աբխազիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը:
Խախտումներ, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա, ըստ ԿԸՀ-ի, չեն եղել:
Ադգուր Արձինբայի շտաբում, սակայն, հայտարարել են «ընտրական օրենսդրության զանգվածային խախտումների մասին, որոնք բացահայտվել են Աբխազիայի տարբեր շրջաններում ընտրությունների անցկացման ընթացքում»:
Բադրա Գունբան նախքան արդյունքների պաշտոնական հայտարարումը ելույթ է ունեցել իր նախընտրական շտաբի մոտ հավաքված իր կողմնակիցների առջև և հայտարարել, որ հաղթանակ է տարել ինքը: