Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնի համար դիմած միակ թեկնածուն չընտրվեց: Մրցութային հանձնաժողովը դեմ է քվեարկել Ռաֆայել Երիցյանին:
Երիցյանն ԱԱԾ-ում տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետն է:
Ըստ օրենքի՝ կոմիտեի ղեկավարն ընտրվում է մրցույթով: Մի քանի փուլ է անցնում մինչև կառավարության կողմից նշանակվելը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է նախ նրա փաստաթղթերն ուսումնասիրում, ապա մրցութային խորհուրդը քննության օր է նշանակում և ուղիղ եթերում քննում թեկնածուներին։
Կոռուպցիոն հանցագործությունները քննող այս կառույցը երկու ամիս է ղեկավար չունի։ Վարչապետ Փաշինյանը SMS-ով հորդորել էր Սասուն Խաչատրյանին թողնել պաշտոնը։