Մատչելիության հղումներ

«Թրամփի ուղին» մեծ իրադարձություն է․ Դոնալդ Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Սպիտակ տանը Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ղեկավարների հետ հադիպման ժամանակ անդրադարձել է ԱՄՆ միջնորդությամբ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրին, ինչպես նաև «Թրամփի ուղուն», որը Նախիջևանը պետք է Հայաստանի տարածքով կապի Ադրբեջանին:

«Այս պատմական համաձայնագիրը ներառում է նոր «Թրամփի ուղու» կառուցումը։ Այն իսկապես հրաշալի նախագիծ է, նրանք դա իմ անունով են կոչել, գնահատում եմ դա, իրականում մեծ գործ է», – հայտարարել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է, որ այս ճանապարհը կխթանի առևտուրը և հույս հայտնել, որ Կենտրոնական Ասիայի երկրները ևս կկարողանան օգտվել ստեղծված խաղաղությունից և տնտեսական օգուտներ քաղել այս ճանապարհից։

«Այս երթուղին հիմա կառուցվում է՝ անցնելով աշխարհի ամենակարևոր վայրերից մի քանիսով, այդ թվում՝ տնտեսապես ամենակարևորներով, ինչը կխթանի առևտրային ակտիվությունը Կասպից ծովի մյուս կողմում և կօգնի Կենտրոնական Ասիայի երկրներին», – հավելել է նա։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG