Կալանավորված «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության:
Գործարարի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ Ծառուկյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվում իրանցի գործարարների գործով, ովքեր վարույթով տուժող են ճանաչված:
70-ամյա Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացման համար: Ըստ իրավապահների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան:
Ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը մի քանի տասյակ ձայնով չհաղթահարած ԲՀԿ-ի առաջնորդը, որ խորհրդարանական ընտրություններում հաճախ էր հայտնվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիրախում, կալանավորվեց հուլիսին: Նա ամռան ընթացքում մի քանի անգամ արդեն նույն գործով հարցաքննվել է: