Երեկ կեսգիշերն անց կարկուտի գետեր են հոսել Շիրակի մարզկենտրոնում. հորդառատ անձրևներն ու կարկուտը արտակարգ իրավիճակ են առաջացրել Գյումրիի փողոցներում ու տներում։
Ղարիբջանյան փողոցի 21 տանը բնակվող բազմանդամ ընտանիքը «հազիվ է փրկվել», տարեց կինը վնասվածքով տեղափոխվել է Գյումրի ԲԿ։