Մատչելիության հղումներ

Iran
Iran

եթերում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը սպանվել է

Գլխավորը՝ համառոտ

17:55 2.3.2026

Այաթոլլա Ալի Խամենեիի կինը, ով վիրավորվել էր նույն հարձակման ժամանակ, որի հետևանքով սպանվեց Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, այսօր մահացել է ստացած վնասվածքներից, հայտնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

18:27 2.3.2026
18:42 2.3.2026

Իսրայելի բանակը հայտարարել է, որ Լիբանանի ամբողջ տարածքում սկսել է հարվածել «Հեզբոլլա»-ի թիրախներին: «Լրացուցիչ մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ», - ասվում է բանակի Telegram-ում հրապարակված հայտարարությունում:

Al Jazeera-ն հայտնում է, որ մայրաքաղաք Բեյրութում հուժկու պայթյուններ են լսվում, քաղաքիի վրա ծխի հսկայական ամպեր են բարձրանում:

18:43 2.3.2026

Դուբայում գործող Emirates ավիաընկերությունը հայտարարել է, որ այսօր երեկոյան կսկսի սահմանափակ թվով չվերթներ իրականացնել։

«Մենք առաջնահերթություն ենք տալիս նախկինում ամրագրված հաճախորդներին, իսկ ում տոմսերը վերամրագրվել են այս սահմանափակ չվերթներով ճանապարհորդելու համար, Emirates-ը նրանց հետ կապ կհաստատի անմիջապես», - ասվում է հայտարարությունում՝ մարդկանց կոչ անելով «չգնալ օդանավակայան, եթե նախապես չեն տեղեկացրել»։

Բոլոր մյուս չվերթները կասեցված են մինչև հետագա ծանուցում։

19:11 2.3.2026

Ֆրանսիայի նախագահ Էմանjուել Մակրոնը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների, Իսրայելի և Իրանի միջև ընդլայնվող պատերազմը կարող է հասնել Եվրոպայի սահմաններին: Մակրոնն այս մասին խոսել է Ֆրանսիայի միջուկային զսպման նոր ռազմավարությունը ներկայացնելիս։

«Շաբաթ օրը մեկնարկած հակամարտությունն արդեն բերում է և շարունակելու է բերել անկայունություն ու հնարավոր լայնածավալ բախում մեր սահմաններին, հատկապես այն պայմաններում, երբ Իրանի միջուկային և բալիստիկ կարողությունները շարունակում են պահպանվել», - ասել է Ֆրանսիայի նախագահը։

19:19 2.3.2026

Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ իր երկիրը հարվածելու է Մերձավոր Արևելքում գործող «բոլոր ահաբեկչական առաջնորդներին և խմբավորումներին»՝ խոստանալով ծանր հարված հասցնել լիբանանյան «Հեզբոլա» զինված կազմակերպությանը։

«Մենք այս արշավը կավարտենք ոչ միայն Իրանի դեմ հարվածներով, այլ նաև նրանով, որ Հեզբոլա»-ն կստանա կործանարար հարված», - ասել է Զամիրը՝ հավելելով՝ թիրախում են բոլոր ահաբեկչական առաջնորդներն ու խմբավորումները, որոնք կփորձեն վնասել Իսրայելին։

«Մենք դա արդեն ապացուցել ենք և շարունակելու ենք ապացուցել»,- ասել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ։

20:58 2.3.2026

Կատարը իրանական երկու կործանիչ է խոցել

Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը «հաջողությամբ խոցել են» Իրանից եկող երկու կործանիչ։

Նախարարության հայտարարությունում ասվում է, որ ռազմածովային և հակաօդային պաշտպանության համակարգերը նաև խոցել են յոթ բալիստիկ հրթիռ և հինգ իրանական անօդաչու թռչող սարք։

«Սպառնալիքը վերացվել է հայտնաբերումից անմիջապես հետո՝ օպերատիվ պլանի համաձայն, բոլոր հրթիռները խոցվել են նախքան իրենց նշանակետին հասնելը», - ասվում է հաղորդագրությունում։

21:09 2.3.2026

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իրանական հրթիռներն ու անօդաչուները Իսրայելի Բեեր Շեբա քաղաքում հարվածել են Իսրայելի բանակին պատկանող կապի համալիրին, հաղորդում է Tasnim–ը։

Գործակալությունն ավելի ուշ հրապարակել է լուսանկար՝ նշելով, որ դրանում պատկերված է թիրախավորված շենքը, «որտեղ տեղակայված են խոշոր միջազգային ընկերություններ, այդ թվում՝ Microsoft-ը»:

21:10 2.3.2026
21:15 2.3.2026

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ չնայած թույլատրել է բրիտանական բազաների օգտագործումը ԱՄՆ-ի կողմից Իրանի հարձակումներին ի պատասխան, իրենք չեն միանում Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումներին։

«Մենք չենք միանում ԱՄՆ-Իսրայել հարձակողական հարվածներին։ Մեր որոշման հիմքում ընկած է վաղեմի բարեկամներ և դաշնակիցների կոլեկտիվ ինքնապաշտպանությունը և բրիտանացիների կյանքի պաշտպանությունը», - ասել է Քիր Սթարմերը։

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG