Իրանի Փորձագետների վեհաժողովի փոխնախագահ Ալիռեզա Արաֆին նշանակվել է Իրանի ղեկավար խորհրդի իրավաբան անդամ: Այս մարմնին է հանձնարարված կատարել գերագույն առաջնորդի գործառույթները, քանի դեռ փորձագետների ասամբլեան նոր առաջնորդ չի ընտրել, հաղորդում Է ISNA լրատվական գործակալությունը:
Որպես պահապանների խորհրդի անդամ` Արաֆին կմիանա ժամանակավոր կառավարման խորհրդին՝ նախագահ Մասուդ Փեզեշքանի և գերագույն դատավոր Ղոլամ-Հոսեյն Մոհսենի-Էջեի հետ միասին:
CNN-ն այսօր գերագույն առաջնորդի հավանական թեկնածուներից մեկը հենց Արաֆիին էր անվանել:
Տոն և սուգ Իրանում․ գերագույն առաջնորդ Խամենեին սպանված է
Ադրբեջանի տարածքի օգտագործումը որևէ երկրի կողմից «հարևան և բարեկամ Իրանի դեմ անհնար է», Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ զրույցում ասել է նրա ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովը:
Իրանի ԱԳ նախարարը տեղեկացրել է ընթացիկ իրավիճակի և ձեռնարկվող քայլերի մասին:
Բայրամովը լուրջ մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի ողբերգական սրման կապակցությամբ, ինչպես նաև ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի և խաղաղ քաղաքացիների մահվան կապակցությամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին Իսլամական Հանրապետության գերագույն ղեկավար Սեյեդ Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ:
Ռուսաստանի նախագահը այաթոլլա Խամենեիի մահը որակել է որպես «ցինիկ սպանություն»՝ մարդկային բարոյականության և միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ:
Ռուսաստանում Խամենեիին կհիշեն «որպես ականավոր պետական գործչի», որը հսկայական ներդրում է ունեցել երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում, հայտարարել Է Պուտինը:
Այս պահի դրությամբ Մերձավոր Արևելքի երկրներում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան, տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարությունը:
ԱԳՆ-ն նշել է՝ Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժիները դիմումների մեծ թիվ չեն գրանցել։
Ո՞վ էր Խամենեին. իսլամական իշխանությունից մինչև անկում
Իրանական IRNA պետական գործակալությունը, հղում անելով Կարմիր մահիկին, հաղորդում է, որ վերջին 24 ժամում միայն Թեհրանում տեղի է ունեցել 60 հարձակում, որոնց հետևանքով 57 մարդ է զոհվել մայրաքաղաքում։
Իրանի Գալլեհ Դար քաղաքում մարդկանց բազմությունը տապալել է Իսլամական Հանրապետության հիմնադիր Այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնիին նվիրված հուշարձանը: Տարածքում հրդեհ է բռնկվել:
Խամենեիի մահը բացահայտեց է երկրում առկա խորը պառակտումը:
Տեսանյութը՝ Reuters գործակալության:
The New York Times-ը, ԱՄՆ հետախուզության պաշտոնյաներին հղումով, հայտնում է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ամիսներ շարունակ հետևել է Իրանի արդեն նախկին գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի տեղաշարժին։
Ի վերջո, ԿՀՎ-ն պարզել է, որ Իրանի ղեկավարության հազվադեպ հավաք է նախատեսվում, որը կարող է հարմար առիթ լինել հարվածելու համար։ ԿՀՎ-ն այս «բարձր ճշգրտության» հետախուզական տեղեկությունը կիսվել է իսրայելցի գործընկերների հետ՝ ԱՄՆ-Իսրայել համատեղ հարվածից կարճ ժամանակ առաջ, ինչը թույլ է տվել հարմարեցնել գործողության ժամկետներն այնպես, որ այն իրականացվի, երբ ներկա լինեն միաժամանակ և՛ Խամենեին, և՛ այլ բարձրաստիճիան պաշտոնյաներ։
Արդյունքում հարվածի հետևանքով զոհվել են Խամենեին և ռեժիմի այլ կարևոր պաշտոնյաներ։