Մատչելիության հղումներ

եթերում Հեգսեթը հայտարարում է Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի վճռական հաղթանակի մասին

Գլխավորը՝ համառոտ

10:31 28.2.2026

Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը:

Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ շաբաթ օրը Թեհրանում պայթյուններ են լսվել, որոնց պատճառն անհայտ է:

10:40 28.2.2026

Հարձակումը հաջորդում է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից արված նախազգուշացումներին, որ նրանք նոր հարված կհասցնեն, եթե Իրանը շարունակի իրականացնել իր միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերը:

Փետրվարին ԱՄՆ-ն և Իրանը վերսկսել էին բանակցությունները:

Իսրայելը, իր հերթին, պնդում է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի ցանկացած գործարք պետք է ներառի Թեհրանի միջուկային ենթակառուցվածքի ապամոնտաժումը, այլ ոչ թե պարզապես ուրանի հարստացման գործընթացի դադարեցումը:

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել իր միջուկային ծրագրի սահմանափակումները պատժամիջոցների չեղարկման դիմաց, սակայն բացառել է այդ հարցը հրթիռների հետ կապելու հնարավորությունը:

Թեհրանը նաև հայտարարել է, որ պաշտպանվելու է ցանկացած հարձակումից:

Նա զգուշացրել է հարևան երկրներին, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, որ պատասխան հարված կհասցնի, եթե Վաշինգտոնը հարվածի Իրանին:

Հունիսին ԱՄՆ-ը միացավ իսրայելական ռազմական արշավին Իրանի միջուկային օբյեկտների դեմ:

Թեհրանը պատասխան հարված հասցրեց՝ հրթիռներ արձակելով Կատարում գտնվող ամերիկյան Ալ-Ուդեյդ ավիաբազայի ուղղությամբ, որը խոշորագույնն է Մերձավոր Արևելքում:

Արևմտյան տերությունները նախազգուշացրել են, որ բալիստիկ հրթիռների ստեղծման իրանական նախագիծը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և կարող է հանգեցնել միջուկային զենքի ստեղծման, եթե այն մշակվի: Թեհրանը հերքում է, որ ձգտում է ատոմային ռումբ ստեղծել:

10:41 28.2.2026

Իսրայելի օդանավակայանների վարչությունից տեղեկացրել են, որ տրանսպորտի նախարարի հրամանով փակ է երկրի օդային տարածքը քաղաքացիական չվերթերի համար:

11:04 28.2.2026

Վերջին մի քանի րոպեների ընթացքում ամբողջ Իսրայելում զգուշացնող ազդանշաններ են հնչել, իսկ բջջային սարքերին ահազանգ է ստացվել, որ անհրաժեշտ է գտնվել պահպանվող վայրերի անմիջական հարևանությամբ: Այս մասին հաղորդագրություն են տարածել Իսրայելի զինված ուժերը:

Սա նախազգուշական ազդանշան է, որն ուղղված է հանրությանը նախապատրաստելու Իսրայելի ուղղությամբ հրթիռների հնարավոր արձակմանը, նշում է բանակը:

11:05 28.2.2026
Թեհրան, Իրան
Թեհրան, Իրան


11:13 28.2.2026

Իրանի դեմ իսրայելական գործողությունը համակարգվել է ԱՄՆ-ի հետ: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:

Գործողությունը նախատեսվում էր մի քանի ամիս, իսկ մեկնարկի ամսաթիվը որոշվել էր մի քանի շաբաթ առաջ, հավելել Է պաշտոնյան:

Գործակալությունը հաղորդում է, որ սա հաստատվել է նաև ԱՄՆ պաշտոնյայի կողմից:

11:22 28.2.2026

Իրանական Mehr լրատվական գործակալությունը հաղորդել է նաև Սպահանում, Կումայում և Լուրեստանում հնչած պայթյունների մասին:

Իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ պայթյունները լսվել են նաև Քարաջում և Քերմանշահում:

11:31 28.2.2026

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Թեհրանում չէ, նա տեղափոխվել է անվտանգ վայր: Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է իրանցի պաշտոնյան:

11:35 28.2.2026

Թեհրանը պատրաստվում է պատասխան գործողությունների, և պատասխանը ջախջախիչ կլինի: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել Է իրանցի պաշտոնյան:

11:47 28.2.2026

ԱՄՆ նախագահը քիչ առաջ հայտարարել է, որ Նահանգները լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Իրանում:

«Մենք կոչնչացնենք դաժան իրանական ռեժիմի կողմից ներկայացվող սպառնալիքը։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկյան ժողովրդին՝ վերացնելով իրանական ռեժիմից բխող անմիջական և անխուսափելի սպառնալիքները», - ասել է նա իր տեսաուղերձում:

Այսօր առավոտյան Իսրայելը հայտնեց, որ հարվածել է Իրանին:

Պայթյուններ են հնչել երկրի տարբեր հատվածներում:

Թրամփը շեշտել է՝ իրանական ռեժիմը շատ դաժան, սարսափելի մարդկանց չար խումբ է:

Նա կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին վայր դնել զենքերը՝ խոստանալով, որ նրանց հետ կվարվեն արդարացիորեն և լիակատար անձեռնմխելիությամբ, իսկ հակառակ դեպքում նրանց մահ է սպառնում:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG