Մատչելիության հղումներ

Iran
Iran

եթերում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը սպանվել է

Գլխավորը՝ համառոտ

09:02 6.3.2026

Ուկրաինան կօգնի ԱՄՆ-ին իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքում Ուկրաինան մշակել է իրանական «Շահեդ» անօդաչու սարքը խոցելու արդյունավետ միջոցներ, հայտնում է Reuters-ը:

«Մենք ԱՄՆ-ից ստացել ենք կոնկրետ աջակցություն ցուցաբերելու հարցում՝ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում «Shahed»-ներից պաշտպանություն ապահովելու համար: Ես հանձնարարել եմ տրամադրել անհրաժեշտ միջոցները և ապահովել ուկրաինացի մասնագետների ներկայությունը, որոնք կարող են երաշխավորել պահանջվող անվտանգությունը»։», - X-ում գրել է Զելենսկին։

08:37 6.3.2026

ԱՄՆ-ը զգուշացրել է Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին խուսափել Նախիջևան մեկնելուց։

Մարտի 5-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան միջոցով հրապարակված անվտանգության զգուշացման մեջ Պետդեպարտամենտը հայտնել է, որ «անհայտ թվով անօդաչու թռչող սարքեր» տեղական ժամանակով կեսօրին հարվածել են Նախիջևանի միջազգային օդանավակայանի տերմինալի շենքին և վայրէջք կատարելով դպրոցի շենքի մոտ։

08:26 6.3.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է անում Իրանի զինված ուժերի, ոստիկանության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին վայր դնել զենքերը՝ խոստանալով «լիակատար անձեռնմխելիություն», եթե նրանք հրաժարվեն երկրի իշխող հոգևորական կառույցից։

Մարտի 5-ին Սպիտակ տանը ելույթ ունենալով՝ Թրամփը անվտանգության ուժերին հորդորել է կանգնել իրանական հանրությանը կողքին և օգնել տապալել 1989 թվականի Իրանական հեղափոխությունից ի վեր երկիրը կառավարող կառավարությունը։

«Դուք լիովին անվտանգ կլինեք՝ լիակատար անձեռնմխելիությամբ, հակառակ դեպքում ձեզ կսպառնա բացարձակապես երաշխավորված մահ: Եվ ես չեմ ուզում դա տեսնել», - ասաց նա։

Թրամփը նաև կոչ է արել արտերկրում տեղակայված իրանցի դիվանագետներին ապաստան խնդրել և օգնել Իրանի ապագան ձևավորելուն. «Մենք կոչ ենք անում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իրանցի դիվանագետներին ապաստան խնդրել և օգնել մեզ ձևավորել նոր և ավելի լավ Իրան՝ մեծ ներուժով»:։

08:21 6.3.2026

Մարտի 5-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

ՀՀ ԱԳՆ լրատվականի փոխանցմամբ՝ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Կողմերը մտահոգություն են հայտնել և նշել են լարվածության հետագա սրմանը միտված գործողություններից զերծ մնալու կարևորությունը՝ ընդգծելով կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։

22:44 5.3.2026

«Սա նախազգուշական ազդակ էր Ադրբեջանին». քաղաքագետը՝ Նախիջևանի վրա հարձակման մասին

22:20 5.3.2026
21:38 5.3.2026

Հայաստանի տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

21:28 5.3.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ին ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է դեր ունենալ Իրանի հաջորդ առաջնորդի ընտրության գործընթացում՝ ինչպես դա եղել է Վենեսուելայի դեպքում։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ նոր առաջնորդի ընտրության գործընթացը դեռ շատ վաղ փուլում է։

Թրամփը անհավանական համարել Խամենեիի որդուն ընտրությունը որպես հաջորդ առաջնորդ։

«Մենք ուզում ենք մասնակցել այն անձի ընտրության գործընթացին, ով Իրանը կառաջնորդի դեպի ապագա», - ասել է Թրամփը։ «Մենք պարտավոր չենք յուրաքանչյուր հինգ տարին մեկ վերադառնալ և սա անել կրկին ու կրկին... Մեկին, ով հիանալի կլինի ժողովրդի, երկրի համար»։

21:18 5.3.2026

Լիբանանում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը հասել է 102-ի։

Reuters-ի փոխանցմամբ՝ Լիբանանի առողջապահության նախարարությունը նաև հայտնել է, որ երկուշաբթի օրը «Հեզբոլա»-ի և Իսրայելի միջև միմյանց դեմ հարձակումների սկսվելուց ի վեր վիրավորվել է 638 մարդ։

Ավելի վաղ հաղորդվել էր 77 զոհի մասին։

19:56 5.3.2026

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG