Մատչելիության հղումներ

Ըստ Միրզոյանի՝ հաշտեցումը դժվարին գործ է՝ հաշվի առնելով հայ գերիների ճակատագիրն ու այլ հանգամանքներ

Հաշտեցումը դժվարին գործ է՝ հաշվի առնելով Բաքվում դեռևս պահվող 19 հայ կալանավորվածների, անհետ կորած անձանց ճակատագրերի և բռնի անհետացման դեպքերի պարզաբանման անհրաժեշտությունը, ինչպես նաև աղավաղված պատմական նարատիվները, Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

«Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ այս ուղու հետագա իրականացմանը՝ հասկանալով, որ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը կխթանի հակամարտության հետևանքները լուծելու ավելի բարենպաստ միջավայր», - ասել է Արարատ Միրզոյանը:

Հայաստանի արտգործնախարարի խոսքով՝ անցյալ տարի Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը «ոչ միայն խաղաղություն հաստատեց երկու երկրների միջև, այլև հարթեց առևտրի, կապի և մարդկանց միջև շփումների ճանապարհը»:

«Կառավարությունների միջև համաձայնագրերից առաջ անցնելու համար մենք նաև մեր հասարակությունների, այդ թվում՝ տուժած բնակչության միջև իրական երկխոսության և վստահության սերմեր ենք ցանում: Չնայած հակամարտության ցավոտ մարդասիրական հետևանքները դեռևս չեն լուծվել, և հեռավոր ու մոտ անցյալի վերքերը շարունակվում են, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին», - նշել է նախարար Միրզոյանը:

Ադրբեջանը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին ու մյուս գերիներին դատապարտել է 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման:

XS
SM
MD
LG