Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ-ը ցավակցել է Ավստրալիայի լողափերից մեկում տեղի ունեցած միջադեպի զոհերի ընտանիքներին


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների ընտանիքներին։

«Ցնցված ենք Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցներից, որոնք բազմաթիվ անմեղ կյանքերի կորստի պատճառ դարձան։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով։ Խորին ցավակցություններ ենք հայտնում զոհերի ընտանիքներին և աղոթում վիրավորների արագ ապաքինման համար», - նշված է նախարարության X-ի էջում տարածված հայտարարությունում։

Դեկտեմբերի 14-ին Սիդնեյի Բոնդի լողափում հրեական տոնի միջոցառման ժամանակ զինված անձանց կողմից կրակոցներ արձակելու հետևանքով զոհվել է 16 մարդ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG