Մատչելիության հղումներ

Ուկրաինայի զինուժը Ռուսաստանին հարվածել է ամերիկյան ATACMS հրթիռներով


Ամերիկյան արտադրության չորս հեռահար ATACMS հրթիռներով հարված է հասցվել Վորոնեժին, հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը: Գերատեսչությունը պնդում է, որ դրանք բոլորը խոցվել են, բերկորների ընկնելու հետևանքով վնասել են մանկատան և մասնավոր տան տանիքներ։

ՌԴ տվյալներով՝ հրթիռները արձակվել էին Խարկովի մարզից։ Ռուսաստանի ՊՆ-ն պնդում է, որ Ուկրաինայի հրթիռների արձակման կայանները ոչնչացվել են «Իսկանդեր»-ով իրականացված պատասխան հարվածի արդյունքում։

Նախօրեին Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարել էր, որ ուկրաինական բանակը առաջին անգամ կիրառել է ATACMS հրթիռներ՝ հարվածելու Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։

ATACMS-ները հեռահար բալիստիկ հրթիռներ են, որոնք Միացյալ Նահանգները Ուկրաինային է փոխանցում 2023 թվականից սկսած։ Սակայն այդ ժամանակ ուժի մեջ էր ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի տարածքում հարվածների արգելքը։

Այս տարվա սեպտեմբերին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարեց, որ Ուկրաինան կարող է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքում։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG